Սարի թաղում փլուզման վտանգ կա. Պատերին մեծ ճաքեր են առաջացել
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 15:01-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սարի թաղի 18-րդ փողոցի տներից մեկի (կառուցված 1952 թ.) պատերին առաջացել են ճաքեր (1 տարուց ավելի է), առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տան պատերին առկա են մոտ 0.1-3 սմ լայնությամբ եւ մոտ 0.2-3 մ երկարությամբ բազմաթիվ ճաքեր:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



