Երեւան-Մեղրի ճանապարհին բախվել են «Միթսուբիշին» եւ «Մերսեդեսը». կա վիրավոր
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 17:36-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 150-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Grandis» մակնիշի 34 QN 803 (վարորդ՝ Հ. Մ.) եւ «Mercedes» մակնիշի 34 LO 570 (վարորդ՝ 1991 թ. ծնված Մ. Ղ.) համարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Մ. Ղ.-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները Մ. Ղ.-ին ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Տուժածը հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



