ՌԴ-ն Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման 14 դեպք է արձանագրել
INTERNATIONAL NEWSՌուսաստանի ներկայացուցիչները վերջին մեկ օրում Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման 14 դեպք են գրանցել, թուրքական կողմը` 13: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին ասվում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տեղեկագրում:
Հրադադարի ռեժիմը Սիրիայում ուժի մեջ է մտել անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին: Մարտական գործողությունների դադարի ռեժիմի պահպանման երաշխավոր են հանդիսանում Մոսկվան ու Անկարան:
Ռուսական կողմը խախտումներ են արձանագրել Դամասկոս, Լաթաքիա, Համա և Դարաա նահանգներում:
Թուրքական կողմը հրադադարի ռեժիմի խախտումներ է արձանագրել Դամասկոս, Համար, Հոմս, Իդլիբ և Լաթաքիա նահանգներում:
Ներկայում հրադադարին միացած բնակավայրերի թիվը կազմում է 1468:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



