Թե´ կանայք, թե´ տղամարդիկ 30 տարեկանից հետո հաճախ են այս խնդրին բախվում
PHOTOԲրիտանացի գիտնականները տարիներ շարունակ հետազոտություն են իրականացրել, որպեսզի պարզեն, թե որն է 30 տարեկանից հետո ավելորդ քաշ հավաքելու հիմնական պատճառը: Հետազոտության արդյունքում պարզվեց, որ պատճառը հորմոնալ ֆոնի փոփոխությունն է:
Նրանք պնդում են, որ այդ փոփոխությունները կատարվում են նաեւ նրանց մոտ, ովքեր պատանեկության տարիներին աչքի են ընկել լավ կազմվածքով: Շուրջ 40 տարեկան կանանց մոտ նվազում է էստրադիոլի եւ պրոգեստերոնի մակարդակը, որոնք պատասխանատու են նյութափոխականության եւ երեխա ունենալու հնարավորության ինտենսիվության համար:
Այս ամենի արդյունքում դանդաղում է նյութափոխանականության գործընթացը, ինչն էլ բերում է ավելորդ քաշին:
Ինչ վերաբերվում է տղամարդկանց, նրանք գիրանում են այն բանի արդյունքում, որ 30-35 տարեկանից սկսում են պակաս ակտիվ կյանք վարել եւ տարվում են գարեջրով:
Վերը նշված խնդիրներից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս սպորտով զբաղվել եւ ճիշտ սնվել:
Նյութը գրապարակման պատրաստեց Past.am-ը: