Կարկուտը վնասներ է հասցրել Վարդենիկ գյուղի տնտեսություններին
ECONOMICSԳեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում հոկտեմբերի 5-ի գիշերվա ընթացքում տեղացած խոշոր կարկուտը վնասել է տանձի, խնձորի եւ կաղամբի բերքը:
Ինչպես տեղեկացրեց Վարդենիկի գյուղապետ Հովիկ Հովեյանը, կարկուտը տեղացել է գիշերվա ժամը 3-4-ի սահմաններում, որից հիմնականում վնասվել են դեռեւս չհավաքված պտուղը եւ կաղամբի բերքը:»Ուշահաս տանձի եւ խնձորի բերքը կարկուտը ջարդել ու ծառերից ցած է թափել: Ճաքեցրել ու որակազրկել է արդեն հասունացած կաղամբի գլուխները: Այժմ կարկտի հասցրած վնասների չափը ճշգրտելու նպատակով տնտեսություններում աշխատում է մեր կողմից ստեղծված հանձնաժողովը: Օրերի ընթացքում կհստակեցվի, թե քանի հեկտար եւ որքան բերք է վնասվել»,- նշեց համայնքի ղեկավարը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



