Որտեղ և ինչ պայմաններում է իր հարսանիքը նշել Սամվել Բալասանյանի որդին
LIFEԳյումրիում խոսում են, որ քաղաքապետի արտասահմանում ուսյալ-կրթյալ որդին հրաժարվել է ճոխ հարսանիք անելուց` համարելով, որ անթույլատրելի է աղքատ ու գործազուրկ քաղաքում նման ճոխությունները: Դրա փոխարեն նա իր ընտանիքին պատկանող «Սև Ամրոց» ռեստորանում մատաղի է հրավիրել Գյումրու հասարակ ժողովրդին` մոտ 1000 հոգի:
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ` դրանից հետո Խաչատուր Բալասանյանը մեկնել է Մոսկվա, որտեղ հայկական եկեղեցում` ընտանեկան նեղ մթնոլորտում, ամուսնացել է: Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների նախաշեմին ակտիվ քննարկվում էր նրա առաջադրման հնարավորությունը, իսկ ինքը` կրտսեր Բալասանյանը, համարձակ ծրագրերով և նախաձեռնություններով էր ներկայանում, սակայն ինչ – ինչ քաղաքական պատճառներով նրա առաջադրումը չկայացավ:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The se...
4
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
5
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



