Ադրբեջանում արգելափակել են ՏՆՏ հեռուստաալիքը Հայոց ցեղասպանության մասին տեսահոլովակների ցուցադրության համար
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի որոշ մալուխային օպերատորներ դադարեցրել են ռուսական ՏՆՏ ու ՏՆՏ 4 հեռուստաալիքների հեռարձակումը։
Մասնավորապես, ալիքները այլեւս հասանելի չեն ամենատարածված մալուխային օպերատորներից մեկի՝ Բաքու- ԿԱՏՎ 1 -ի բաժանորդներին ։ Ընկերությունից haqqin.az–ին հայտնել են, որ ալիքները անջատվել են դրանցով Հայոց ցեղասպանության մասին տեսահոլովակների ցուցադրության պատճառով։ Հեռարձակումը կվերականգնվի ապրիլի 25-ից հետո։ Իսկ մինչ այդ դրանց փոխարեն թուրքական ալիքներ են հեռարձակվում։
ՏՆՏ-ն ու ՏՆՏ4-ը «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի մեջ են մտնում, որը Ռուսաստանի ու Արեւելյան Եվրոպայի առաջատար մեդիաընկերությունն է։ Երկու հեռուստաալիքներն էլ մտնում են «Գազպրոմ- մեդիա․ Ժամանցային հեռուստատեսություն» ենթահոլդինգի մեջ, որի գլխավոր տնօրենը Արթուր Ջանիբեկյանն է։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



