Թրամփը լրագրողների հետ հանդիպման փոխարեն կմասնակցի իր կողմնակիցների հետ հավաքին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ մասնակցել Լրագրողների ասոցացիայի ավանդական ընթրիքին՝ պետության ղեկավարի պաշտոնում նրա 100-րդ օրվա կապակցությամբ, որը ԱՄՆ-ում կարեւոր քաղաքական նշաձող է համարվում։ Թրամփը իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ դրա փոխարեն ելույթ է ունենալու իր կողմնակիցների խոշոր հավաքում Փենսիլվանիա նահանգում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հաջորդ շաբաթ ես մեծ հավաք կկազմակերպեմ Փենսիլվանիայում։ Անհամբերությամբ սպասում եմ դրան»,- գրել էր նախագահը՝ հաստատելով, որ մտադիր չէ մասնակցել լրագրողների ասոցացիայի գալա- ընդունելությանը։ Անցած շաբաթ Սպիտակ տան ղեկավարը նաեւ տեսակետ էր հայտնել, որ նախագահի պաշտոնում 100 օրվա նշաձողը ոչ այլ ինչ է, քան «ծիծաղելի ձեւականություն»։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



