Սիրիական ռազմական ճամբարի ուղղությամբ Իսրայելի հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSԱռնվազն երեք մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել է կիրակի օրը Գոլանի բարձունքների շրջանում կառավարամետ ուժերի սիրիական ճամբարի ուղղությամբ իսրայելական հարվածի հետևանքով: Այդ մասին «Ֆրանս-Պրես» գործակալությանը հայտնել է ուժերի ներկայացուցիչը:
Հարձակումն իրականացվել է հարավարևմտյան Սիրիայում՝ Քունեյթրայի մերձակայքում գտնվող ճամբարի ուղղությամբ: Աղբյուրը նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք իրականացվել է օդային հարված, թե հրետանային ռմբակոծություն:
Իսրայելի բանակն ուրբաթ հայտարարել է, որ հարվածներ կուղղի Սիրիայում գտնվող դիրքերի վրա՝ ի պատասխան Գոլանի բարձունքների հյուսիսային հատվածի ուղղությամբ ականանետային հարվածներին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



