10 կողմնակի «ազդանշան», որոնք կարող են քաղցկեղի առկայության նշան լինել
LIFEՔաղցկեղի հետազոտությունների բրիտանական նախաձեռնությունը վերհանել է տասը «ահազանգող ազդանշան», որոնք կարող են անուղղակի ձևով քաղցկեղի առկայություն մատնանշել: Այս մասին հաղորդում է dailymail-ը:
Այդ անուղղակի ցուցիչների թվում մատնանշվում է հետևյալը.
- Տևական հազը կարող է նշանակել թոքերի քաղցկեղ:
- Խալի արտաքին տեսքի փոփոխությունը կարող է մաշկի քաղցկեղի առկայության նշան լինել:
- Աղիքների գործելու ընթացքի կայուն փոփոխությունը կարող է հենց աղիքների քաղցկեղի ազդանշան լինել:
- Չլավացող վերքը, կախված տեղից, կարող է բերանի վերքի դեպքում բերանի խոռոչի քաղցկեղի նշան լինել:
- Կուլ տալու տևական դժվարությունները կարող են կերակրափողի քաղցկեղի առկայության նշան լինել:
- Քաշի անբացատրելի կորուստը կարող է քաղցկեղի մի քանի տեսակների ցուցիչ լինել:
- Միզապարկի գործելու ընթացքի տևական փոփոխությունը կարող է նշանակել ուռուցքի առկայություն միզամուղ համակարգում կամ տղամարդկանց դեպքում՝ շագանակագեղձում:
- Անբացատրելի գոյացությունը մարմնի վրա կարող է քաղցկեղի հիվանդության շատ ձևերի դրսևորում լինել:
- Կայուն անբացատրելի ցավը՝ կախված տեղից կարող է ևս քաղցկեղի շատ տեսակների ցուցիչ լինել:
- Անբացատրելի արյունահոսությունը կարող է աղիների, կոկորդի կամ կանանց ներքին սեռական օրգանների քաղցկեղ ունենալու նշան լինել:
Աղբյուր՝ oncology.am
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



