Շիրակի մարզում տեղի կունենան հիշատակի միջոցառումներ
SOCIETYՇիրակի մարզում ինչպես միշտ, այս անգամ ևս, տեղի կունենան հիշատակի միջոցառումներ: Հիշատակի պատարագ կմատուցվի Շիրակի թեմի եկեղեցիներում, այդ թվում՝ աթոռանիստ «Սբ Աստվածածին» եկեղեցում: Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն ավելի ուշ կլինեն Գյումրիում Բագրատունյաց պուրակում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ, որի հեղինակը ՀՀ վաստակավոր, ՌԴ ժողովրդական նկարիչ, Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ֆրիդ Սողոյանն է։ Քանդակագործի մ տահաղացումը որքան պարզ, նույնքան և խոսուն է՝ ափերի մեջ պահված խաչը՝ ի հիշատակ վասն հավատքի և վասն հայրենյաց զոհվածների: Հուշակոթողը խորհրդանշում է ոչ միայն հայ ժողովրդի անցյալը, այլ նաև ներկան ու հավատը ապագայի հանդեպ: Ի դեպ, սա Գյումրիում Ցեղասպանությանը նվիրված առաջին հուշակոթողն է:
Գլխավոր հավաքատեղին, ինչպես միշտ, այս անգամ ևս Ջաջուռ գյուղի մոտակայքում գտնվող Հերհերի ձորն էր: Շիրակի և Լոռու մարզերի բնակիչները, այս մարզերում գործող դիվանագիտական կառույցների, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորները, զինվորականները հավաքվելու են Հերհերի ձորում, որն ավելի հայտնի է Ջարդի ձոր անվամբ, գտնվող հուշակոթողի մոտ՝ ծաղիկներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Ըստ պատմական որոշ վկայությունների` 1918-21 թվականներին այս տարածքում են նահատակվել Ալեքպոլ ավառի և Ղարաքիլիսայի 50 գյուղի ավելի քան 12 հազար բնակիչ: Պատմական մեկ այլ աղբյուրի համաձայն՝ հենց այս տարածքում 1920 թվականին Երիտթուրքերի հայասպան քաղաքականությունը շարունակել է քեմալական Թուրքիան:
Հիշատակի միջոցառումներ տեղի կունենան մարզի բոլոր համայնքներում, իսկ երեկոյան Գյումրիում կանցկացվի Ջահերով երթ:
Արմենուհի Մխոյան
1
Ucom Promotes Space Engineering Education
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



