Լը Պենն ընտրություններում իր արդյունքը համարել Է «ֆրանսիացիների առաջին քայլը դեպի Ելիսեյան պալատ»
INTERNATIONAL NEWS«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը պատմական Է որակել Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները: Այս մասին նա հայտարարել Է՝ ելույթ ունենալով Նոր Պա դի Կալեի դեպարտամենտի Էնեն Բոմոնում կայացած հանրահավաքում՝ ընդգծելով, որ ինքը հանրապետության նախագահի «ժողովրդակն թեկնածուն Է», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դա պատմական արդյունք Է»,- ասել Է Լը Պենը: Այս փուլում իր արդյունքը նա համարում Է «ֆրանսիացիների առաջին քայլը դեպի Ելիսեյան պալատ»:
«Մենք գնում ենք նախագահական ընտրությունների երկրորդ փուլ»,- ասել Է Լը Պենը: «Դեպի Ելիսեյան պալատ ֆրանսիացիների ուղու առաջին փուլը հաղթահարված Է: Դա պատմական արդյունք Է, եւ այժմ ինձ վրա Է դրվում ֆրանսիական ազգի, նրա միասնության, նրա անվտանգության, նրա մշակույթի պաշտպանության վիթխարի պատասխանատվությունը»,- հայտարարել Է նա: Լը Պենը նաեւ երկրի քաղաքացիներին կոչ Է արել իրեն աջակցություն ցույց տալ ընտրությունների երկրորդ փուլում եւ քվեարկել «չվերահսկվող գլոբալացման» դեմ:
Նա քվեարկությունը, որի արդյունքները վկայում են «Ազգային ճակատին» ցուցաբերվող լայն աջակցության մասին, որակել Է բողոքի դրսեւորում «չպաշտպանված սահմանների, անազնիվ մրցակցության, ահաբեկիչների ազատ տեղաշարժի դեմ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



