Լոնդոնի մարաթոնի մասնակիցը ջուր Է շփել արքայազն Ուիլյամի դեմքին
SOCIETY Լոնդոնում զանգվածային վազքի մասնակիցներից մեկը ջուր Է շփել արքայազն Ուիլյամի եւ նրա տիկնոջ՝ Քեյթ Միդլթոնի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Mail տաբլոիդին:
Քեմբրիջի դուքսն ու դքսուհին մարաթոնի մեկնարկը տվել են տրիբունայից՝ սեղմելով հատուկ կոճակը, իսկ այնուհետեւ արքայազն Հարրիի ընկերակցությամբ միացել են ջուր բաժանող կամավորներին:
Ինչպես նշում Է հրատարակությունը, մարաթոնի բազմաթիվ մասնակիցներ կանգ Էին առնում՝ ողջունելու թագավորական ընտանիքի անդամներին կամ լուսանկարվելու նրանց հետ: Այդ պահին նրանց մոտով վազող մարդկանցից մեկը շշից ջուր Է շփել արքայազն Ուիլյամի դեմքին, ինչը զվարճացրել Է նրա կողքին կանգնած արքայազն Հարրիին եւ բրիտանական գահի ժառանգորդի տիկնոջը:
Ապրիլի 23-ին Լոնդոնում տեղի Է ունեցել 40-կիլոմետրանոց զանգվածային վազքահերթ: Մարաթոնին մասնակցել են ռեկորդային թվով վազորդներ՝ 40 հազար 382 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



