«Ելք» դաշինքի քարոզչությունը խոչընդոտած անձը բերման է ենթարկվել
SOCIETYԵրևանի Աջափնյակ վարչական շրջանում «Ելք» դաշինքի նախընտրական հանդիպումը խոչընդոտած քաղաքացին բերման է ենթարկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի ավագանու ընտրություններում դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում տվեցի երեկ Աջափնյակում մեր քարոզչությունը խոչընդոտելու փաստի առիթով եւ տվեցի մանրամասն բացատրություններ: Քարոզչությունը խոչընդոտած անձը երեկ բերման է ենթարկվել, ընթանում է հետաքննություն»,- նշել է Փաշինյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



