Նիհարությունը գիրությունից վտանգավոր է
PHOTOԲնակչության շրջանում տարածված կարծիք կա, թե ավելորդ կիլոգրամների առկայությունը չափազանց վտանգավոր է առողջության համար: Վերջին շրջանում հետազոտողները բազմաթիվ ուսումնասիրություններ են իրականացրել, որի արդյունքում ապացուցել են, որ մարմնի քաշի ցածր ինդեքսն ավելի վտանգավոր է մի շարք պատճառներով։ Եթե մեծ քաշը կարող է նույնիսկ օգտակար լինել, ապա կիլոգրամների նույնիսկ թեթեւ պակասը կարող է ճակատագրական հետեւանքներ ունենալ:
Մասնագետների կատարված հետազոտության համաձայն, մարմնի քաշի անբավարար ինդեքսի հետ կապված ռիսկերը շատ մեծ են։ Դրանց թվին են պատկանում դիմադրողականության անկումը , ոսկրի զանգվածի կորուստը:
Սակավարյունությունը նույնպես մարմնի անբավարար քաշի ռիսկերի շարքին է պատկանում։ Երեխաների մոտ այդ դեպքում դիտվում է աճի ու մտավոր զարգացվածության անկում, մեծահասակների մոտ՝ անընդհատ հոգնածության զգացողություն, բարձր ուժասպառություն, հյուսվածքներում եւ օրգաններում՝ անցանկալի փոփոխություններ։
Նշենք նաև, որ մարսղության խնդիրների հետ կապված տարբեր հիվանդությունները նույնպես զարգանում են ոչ բավարար քաշի դեպքում, իսկ կարգավորվելու անհնարինությունը վկայում է ոչ պակաս լուրջ խնդիրների առկայության մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: