ԵՄ-ն եւ ՌԴ-ն առայժմ գլոբալ տարաձայնություններ ունեն Ուկրաինայի շուրջը. Մոգերինի
INTERNATIONAL NEWSԵվրամիության եւ Ռուսաստանի միջեւ տակավին գլոբալ տարաձայնություններ գոյություն ունեն Ուկրաինայի շուրջը: Այս մասին հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: «Որոշակիորեն ԵՄ-ն գլոբալ տարաձայնություններ ունի Ռուսաստանի հետ, առաջին հերթին, Ուկրաինայի հարցով»,- ասել Է նա:
Մոգերինին նաեւ հայտարարել Է, որ Մինսկի համաձայնությունների կատարումը հատկապես հրատապ Է ապրիլի 23-ին ԵԱՀԿ-ի պատվիրակության ավտոմեքենայի պայթելու ֆոնին:
«Մենք քննարկեցինք՝ ինչպես կենսագործենք Մինսկի համաձայնությունների վրա հիմնված ճանապարհային քարտեզը,- ասել Է նա:- Այդ հարցն առավել հրատապ Է, հատկապես, երբ ականից պայթեց ԵԱՀԿ-ի պատվիրակության ավտոմեքենան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



