Չեռնոգորիայում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված արարողություն է իրականացվել
SOCIETYՉեռնոգորիայի Բուդվա քաղաքում ապրիլի 24-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Չերնոգորիայի հայ համայնքի նախաձեռնությամբ Բուդվայի մերձակա Սբ. Աստվածամայր հայկական եկեղեցում մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների:
Արարողությանը ներկա էին ինչպես տեղի հայեր, այնպես էլ սերբեր, չեռնոգորացիներ, գերմանացիներ, ռուսներ, ուկրաինացիներ և չեչեններ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



