Թուրք դատախազը Դինքի գործով մեղադրականում ներառել է Ֆեթուլլահ Գյուլենին
INTERNATIONAL NEWSՊոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննության շրջանակում 51 կասկածյալի նկատմամբ նոր մեղադրական եզրակացություն է կազմվել: Կասկածյալների շարքում է նաև չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Մյուս կասկածյալների թվում են նախկին դատախազ Զաքարյա Օզը, փակված «Զաման» պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն, լրագրողներ Ադեմ Յավուզ Ասլանը, Էրջան Գյունը, ժամանակին Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատար Ալի Օզը և այլոք:
Ստամբուլի հանրապետական դատախազությունը մեղադրականում կասկածյալների համար «սահմանադրական կարգը վերացնելու փորձ անելու» և «կանխամտածված սպանությանը մասնակցելու» մեղադրանքներով պահանջում է ցմահ ազատազրկման դատապարտել նրանց:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



