Ուտելիքի միջոցով կարելի է փոխել մարդու տրամադրությունը
LIFEՏրամադրությունը փոփոխական երևույթ է: Այն անկանխատեսելի է եւ կարող է կախված լինել մի շարք գործոններից: Վերջին շրջանում գիտնականները հետազոտություններ են իրականացրել, որոնց արդյունքում պարզել են, թե ինչպես կարելի է կարգավորել տրամադրությունը սննդի միջոցով:
Դեպրեսիա: Դեպրեսիայից դուրս գալու լավագույն միջոցը յուղոտ ձկնեղենի օգտագործումն է:
Եթե կարոտում եք, խմեք սերուցքով սուրճ, այն լավագույն միջոցն է կարոտի դեմ:
Եթե տխուր եք, ապա պետք է ուտել ոչ թե շոկոլադ, այլ այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են քիչ սպիտակուցներ եւ շատ ածխաջրեր:
Եթե նյարդային վիճակում եք, կարող է օգնել թեթեւ ընթրիքը: Օգտագործեք մեղր պարունակող մթերք, որոնք կհանգստացնեն նյարդային համակարգը, ինչպես նաեւ բանան, հավի միս եւ ավոկադո:
Եթե չափազանց հոգնած եք եւ անընդհատ ուզում եք քնել, ապա շատ օգտակար է դիետիկ մսեղենը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: