Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


«Խոստումը» ֆիլմ է ոչ թե ցեղասպանված, այլ վերապրած ու հզոր հայի մասին. առաջին լուսանկարները՝ ֆիլմի փակ դիտումից (Photo)

PHOTO

Blognews.am-ը գրում է. 

Ժամեր առաջ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ մեծանուն հայ  ՔըրքՔրքորյանի նախաձեռնած Հայոց ցեղասպանության մասին պատմողհոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակմամբ մամուլիցուցադրությունը:

Նախքան ֆլիմի դիտումը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, որից հետո  «Շարմ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը պատմեց ֆիլմի՝ հայկական կինովարձույթում հայտնվելու և հայերեն կրկնօրինակման պատմությունը.

«Երբ  «Շարմ Հոլդինգի» ընկերությունը ձեռք բերեց Հայաստանում ֆիլմի ցուցադրության իրավունքը, մենք շատ սեղմ ժամնեկտներում նախաձեռնեցինք և ֆիլմ ամբողջովին կրկօրինակեցինք հայերեն լեզվով, որովհետև շատ կարևոր էր, որ հայերի մասին ֆիլմը Հայաստանում հայերը դիտեն հայերենով»: Հիշեցնենք, որ Հայաստանում «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունների իրավունքը պատկանում է «Շարմ Հոլդինգ» ընկերությանը: «Շարմ Հոլդինգի» նախաձեռնությամբ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության դերասանական և թարգմանչական բազայի հիման վրա կատարվել է ֆիլմի հայերեն լիարժեք կրկնօրինակում` մեկ կերպար-մեկ ձայն սկզբունքով:

    

Երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի «Survival Pictures» ընկերության կողմից ստեղծված «Խոստումը» ֆիլմը բեմադրել է «Հոթել Ռուանդա» ֆիլմի պրոդյուսեր և օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը՝ դերասանական կազմը համալրելով համաշխարհային աստղերով, ինչպիսիք են՝ Օսկար Այզեքը, Շարլոտ լը Բոնը, Քրիստիան Բեյլը, Շոհրե Աղդաշլուն, Անժելա Սարաֆյանը և այլոք: Սցենարի հեղինակը Ռոբին Սվայկորդն է:Երաժիշտ ու ակտիվիստ Սերժ Թանկյանը հանդիսացել է ֆիլմի երաժշտական մասի խորհրդատուն ու նպաստել ֆիլմի սաունդթրեքի համար հայկական ժողովրդական երգ «Սարի սիրուն յար»-ի ժամանակակից ներկայացմանը: Ֆիլմի սկզբնական թեմատիկ երաժշտության հեղինակը «Soundgarden» խմբի երգիչ և կիթառահար Քրիս Կորնելն է, իսկ ֆիլմի սաունդթրեքի հեղինակը՝ օսկարակիր Գաբրիել Յարեդը (The English Patient):

 

«Խոստումը» ֆիլմի սյուժեն ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի օրերին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումն ու կոտորածը: Միքայելը, ով հայրենի Սիրունից Կոստանդնուպոլիս է տեղափոխվում՝ բժշկական ԲՈՒՀ սովորելու համար, ծանոթանում ու սիրահարվում է  նկարչուհի Աննային: Նրանց սիրո պատմությունը ծավալվում է Հայոց եղեռնի դաժան ու արյունալի իրադարձությունների ֆոնին: Միքայելն ու Աննան միմյանց խոստանում են ապրել. Ու հենց դա էլ կլինի լավագույն վրեժն իրենց բնաջնջել ցանկացողներից: «Սա ֆիլմ է ոչ թե հայերին ցեղասպանելու մասին, այլ այդ նպատակը իրագործելու՝ մի ողջ կայսրության անկարողության մասին»,-Նշում է Կարեն Ղազարյանն ու հավելում. «Այս ֆիլմն աշխարհին ցույց կտա ոչ թե ցեղասպանված ու խեղճացած, այլ այն հային, ով մաքառեց, պայքարեց իր մի կտոր հողի համար, աշխարհում իր հայ լինելու համար, իր ապրելու իրավունքի համար: Սա շատ կարևոր է սերունդների՝ տեղի ունեցածը ճիշտ ընկալելու և դրան համապատասխան գնահատական տալու համար: Այո, հայն այսօր ոչ թե ողբացող ու տանջված է,  այլ ուժեղ ու պահանջատեր»

     

Ֆիլմի  հայերեն կրկօրինակումն իրականացրած հայ դերասանները ևս ներկա էին փակ դիտմանը: Բացի ֆիլմի բուն ուղերձից դերասանուհի Սիրանուշ Լազյանի համար «Խոստումը» ֆիլմում ևս մեկ շատ կարևոր գիծ կա. «Սերը, որը ինչպես միշտ հաղթում է: Սերն ամեն պարագայում է փրկում, և եթե մի կողմ դնենք ֆիլմի հիմքը կազմող պատերազմական գործողություններն ու Ցեղասպանությունը, ապա կտեսնենք, որ հենց սերը մարդկանց ստիպեց վերապրել»:

   

«Գեղեցիկ համադրություն կար այդ ամենի մեջ, այդ սարսափելի ու վատ աուրայի  մեջ լուսավոր մի կետ կար, որը հենց սերն է: Գեղեցիկ մարդկային հարաբերություններ, մարդկայնության հրաշալի օրինակներ: Այս ամենը օգնում է ֆիլմի ընթացքին հետևել այլ աչքերով: Այո՛, ֆիլմի հիմքում Հայոց ցեղասպանությունն է, բայց սա նաև գեղեցիկ մի պատմություն է սիրո, նվիրվածության, հավատարմության, մարդկային մաքուր ու ազնիվ հարաբերությունների մասին»,- նշում է  դերասան Սամվել Դանիելյանը:

Հիշեցնենք,որ Քըրք Քըրքորյանի «Survival Pictures» ընկերության կողմից ստեղծված «Խոստումը» ֆիլմը հայկական կինովարձույթում կլինի ապրիլի ապրիլի 27-ից:

 

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan