Վրաստանի նախագահը բանակցություններ Է վարել Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ
INTERNATIONAL NEWSՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սեյֆուլահ Հաջիմյուֆթյուօղլին Թբիլիսիում քննարկել են համագործակցության հարցերը: Այդ մասին ասված Է պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը ներկա Էին Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլին, Վրաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Գեորգի Աբաշիշվիլին: Խոսակցությունը վերաբերել Է երկրների միջեւ համագործակցության խորացմանը, Սեւծովյան տարածաշրջանում կայունության ամրապնդմանը, ինչպես նաեւ պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում երկրների երկկողմ համագործակցությանը:
«Մենք խոսեցինք եռակողմ հանդիպումների՝ Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի անվտանգության խորհուրդների համատեղ հուշագրի մասին: Քննարկեցինք համագործակցության Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ ձեւաչափը ինչպես անվտանգության, այնպես Էլ տնտեսության եւ Էներգետիկայի ոլորտում: Կարծում ենք, որ այս տարի տեղի կունենա Վրաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը»,-հանդիպումից հետո ասել Է Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլին:
Վրաստանի նախագահը թուրքական կողմին շնորհակալություն Է հայտնել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:
Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղարը Վրաստան Է ժամանել իր վրացի պաշտոնակցի հրավերով: Եռօրյա այցի շրջանակներում պլանավորված են օտարերկրյա հյուրի հանդիպումները Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիայի, Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Դոնդուայի, Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Դավիթ Սուջաշվիլիի, Պետական անվտանգության եւ ճգնաժամերի կառավարման խորհրդի քարտուղար Մինդիա Ջանելիձեի, ինչպես նաեւ ոչ կառավարական այն կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնք աշխատում են անվտանգության բնագավառում:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...



