Չինական կին-ռոբոտը ձախողել Է առաջին հարցազրույցը
INTERNATIONAL NEWSՉինաստանի Հեֆեյ քաղաքի գիտատեխնոլոգիական համալսարանի մասնագետները ամերիկացի լրագրող Քեւին Քելիի համար հարցազրույց են կազմակերպել Ցզյա Ցզյա մարդանման ռոբոտի հետ: Հումանոիդը չի կարողացել պատասխանել ոչ մի հարցի, ինչի մասին գրել Է The South China Morning Post թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հարցազրույցը տեղի Է ունեցել Skype-ով՝ անգլերեն լեզվով: Հարցին՝ որտեղ Է գտնվում Չինական մեծ պատը, Ցզյա Ցզյան պարզապես պատասխանել Է՝ «Չինաստան»: Նա նաեւ չի կարողացել նշել անգլերեն այբուբենի տառերի թվաքանակը, իսկ արհեստական ինտելեկտի շուրջ երկխոսություն վարելու փորձ անելիս անկապ բաներ Է ասել: Բոլոր պատասխաններն ուղեկցվել են տեւական դադարներով:
Ռոբոտն ստեղծելու համար ինժեներներին պահանջվել Է շուրջ երեք տարի: Խմբի ղեկավար Չեն Սյաոպինը վստահ Է, որ հարցերից շատերը բավականին բարդ Էին եւ, նրա կարծիքով, Ցզյա Ցզյան «լավ պատասխաններ» Էր տալիս: Սակայն հանդիսականները, որոնք հետեւում Էին լրագրողի հետ հումանոիդի խոսակցությանը, հիասթափություն են հայտնել եւ զարմացել, որ նա Alexa եւ Siri ասիստենտներից ավելի վատ Է պատասխանել:
«Ռոբոտ աստվածուհի» Ցզյա Ցզյան ներկայացվել Է 2016 թվականի ապրիլին: Նա ծրագրավորված Է մարդկանց հետ շփվելու համար եւ պատկառանքով գլուխ Է խոնարհում զրուցակիցների առջեւ: Նույն այդ կոլեկտիվն ավելի վաղ մշակել Է Կեցզյա ծառայական ռոբոտին, որն առաջին տեղն Է գրավել 2014 թվականի RoboCup-ի առաջնությունում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



