Սիլիկոնե կրծքերի վտանգը
PHOTOԺամանակակից աշխարհում շատ է տարածված կրծքի պլաստիկ վիրահատությունը: Գիտնականները հայտնաբերել են, որ կրծքի իմպլանտներով կանայք քաղցկեղով հիվանդանալու մեծ ռիսկի են դիմում, քանի որ նրանց մոտ ուռուցքն ավելի դժվար է հայտնաբերել:
Վերջին փուլի քաղցկեղի ախտորոշումն այս կանանց մոտ ավելի շատ է պատահում, քան բնական կրծքերով կանանց: Գիտնականները պնդում են, որ իմպլանտները ռենտգենյան ճառագայթման ժամանակ ստվեր են գցում, որը խանգարում է ուռուցքի սքրինինգին:
Արդյունքում վաղ փուլում քաղցկեղը կարող է աննկատ մնալ, որը ավելի վտանգավոր փուլի կհասնի, և ապրելու շանսերը կքչանան:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Բրիտանիայում տարեկան 25000 պլաստիկ վիրահատություններ են կատարվում, որոնց չնչին մասն է անհրաժեշտությունից ելնելով արվում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: