Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Մեր տոհմում միայն հայրս էր մնացել, սակայն այսօր արդեն 30-ն ենք. Մրո

LIFE
Life.panorama.am-ը գրում է.
 
Ժողովրդական երգերի կատարող Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Life.panorama.am-ին պատմել է Մեծ Եղեռնից մազապուրծ եղած պապի մասին:
 
«Ես ցեղասպանության հետեւանքի կենդանի օրինակ եմ: Իմ մորական պապերը Մարաշից են, մեր մեծ պապան՝ Արսենը, հազիվ մազապուրծ է եղել Մեծ Եղեռնից ու արյան գետերի միջով մի կերպ հասել է Հալեպ: Իսկ հորական կողմից Սասունցի ենք: Հայրիկիս պապը մինչեւ 1920 թվականը Տիգրանակերտում ծպտված է մնացել՝ հույսով, որ արդարությունը կվերականգնվի եւ իրենք կվերադառնան իրենց տուն: Սակայն նույն թվականաին նրան հաջողվում է  հասնել Սիրիայի Ղամշ քաղաքը, որտեղ էլ ծնվեց պապաս, ապա հայրս: Պետք է նկատեմ, որ Մեծ Եղեռնի ժամանակ հայրական ողջ ազգությունից մնացել էր միայն պապս, քույր ու եղբայր չուներ, նա մահացավ մինչեւ հորս ծնունդը, այսինքն՝ հայրս էլ չունեցավ քույր ու եղբայր: Մեր տոհմում միայն հայրս էր մնացել, սակայն այսօր արդեն 30-ն ենք, որոնցից շատերս  հաստատվել ենք Հայաստանում»,- պատմեց Արսեն Գրիգորյանը:
 
Մեզ հետ զրույցում երգիչը նշեց, որ այսօր, գնալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եւս մեկ անգամ հաստատվել է իր կարծիքում՝ մերօրյա սերունդը դեռ ավելիին կհասնի.
 
«Նախ պետք է ասեմ, որ այսօրն ինձ համար ավելի շատ հավաքական աղոթքի օր է, այսինքն՝ միայն ապրիլի 24-ով չի սահմանափակվում իմ հարգանքի տուրքը տալը սրբադասված նահատակներին: Այսինքն՝ իմ կյանքում, իմ օրակարգում այս ահասարսուռ դեպքի հետ կապված իմ վերաբերունքը միշտ նույն է, ես ամեն ինչ անում եմ, որպեսզի արժանանամ այն 1.5 միլոն հայերին, ովքեր մահի եւ կյանքի միջեւ մահը ընտրեցին, որպեսզի չդավանափոխվեն: Այս խորհրդով փորձում եմ ոչ միայն ես ապրեմ, այլեւ ապրեցնեմ իմ երեխաներին եւ աշակերտներին: Այսօր շատ հուզական է այն փաստը, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են գնում պատանիներն ու երիտասարդները: Կարծում եմ՝ մեր այսօրվա հրաշք սերունդը ոչ միայն տաղանդավոր է, այլեւ խիստ պահանջատեր: Նրանք ազգային գաղափարախոսության նկատմամբ իրենց վերաբերմունքով կարող են ավելին, քան մենք ենք արել»,- նշեց Արսեն Գրիգորյանն ու հավելեց՝ երիտասարդների նման մտածողությունը մի քանի պատճառներ ունի.
 
«Գենոֆոնդ, դաստիարակություն եւ ինչու ոչ՝ համացանց, որը բաց դաշտ է: Այս ամենը մեծ ներգործություն ունեն մեր երիտասարդների մտածողության հարցում: Անշուշտ, մերոնք առանց գենետիկ պատկանելիության ու դաստիարակության չէին ցանական ավելին իմանալ Մեծ Եղեռնից, ինչի մասին այսօր համացանցը շատ բան է պատմում: Նրանց մտածողության հարցում մեծ նշանակություն ունի նաեւ ազգային գաղափարախոսության զարթոնքը, որը վերջին տարիներին շատ ակնառու է: Օրինակ, ազգային երգն ու պարը այսօրվա երիտասարդներին շատ ավելի է հետաքրքրում, քան առաջ: Այսօր մենք պահանջատեր ենք, այսօրվա մեր երիտասարդությունը համարձակվում է հարցնել, թե ինչու ենք այդքան կորուստ ունեցել, իսկ պատասխանը միակն է՝ հայ լինելու համար»,- հավելեց նա:
 
Մրոն վստահ է՝ մի օր աշխարհը կընդունի Հայոց Մեծ Եղեռնը՝ որպես անխախտ ճշմարտություն:
 
«Նրանք, ովքեր մտածում են, թե երբեք չի գա այն օրը, որ աշխարհը ընդունի Հայոց ցեղասպանությունը, դիտավորյալ ուզում են այլ կարծիքներ տարածեն ու մեզ հուսահատության հասցնել, նրանք պարզապես մոլորված են: Իհարկե, վստահ եմ, որ մի օր աշխարհը ընդունելու է այս փաստը՝ որպես իրողություն: Ավելին՝ վստահ եմ, որ մի օր հենց Թուրքիան է ընդունելու, եւ կարծում եմ, այժմ էլ ընդունում է, սակայն չի բարձրաձայնում: Այսօրվա մեր խնդիրը միայն հայերինը չէ, այլ ողջ մարդկությանը: Չէ որ, եթե ժամանակին ընդունվեր Հայոց ցեղասպանությունը, մեղավորները պատժվեին, ապա, չէր լինի Հոլոքոստը եւ հաջորդող մյուս ցեղասպանությունները, որոնք մինչ օրս շարունակվում են արաբական երկրներում: Այսօր աշխարհն ավելի բաց է, հենց սա էլ կնպաստի, որ գերտերությունները մի օր կընունեն այս փաստը,- ավարտեց Արսեն Գրիգորյանը:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan