5 ամենազարմանալի փաստերը մարդու մարմնի մասին
PHOTOՄարդու մարմինը զարմանալի երևույթ է: 3,8 մլրդ տարի է պահանջվել դրան դառնալու այնպիսին, ինչպիսին այսօր է: Եվ մարդիկ դեռ շարունակում են բացահայտումներ անել իրենց իսկ մարմինների մասին, սակայն հանելուկներ դեռ մնացել են:
1. Մարդու ուղեղը ցավ չի զգում
Զգայական ինֆորմացիայի ստացումը և մշակումը ուղեղի գործառույթներից են համարվում: Այդ ինֆորմացիայի մեջ է մտնում նաև ցավը, որը կարող է առաջանալ մարմնի յուրաքանչյուր հատվածում: Այս ազդանշանները ուղեղը հասկանում է որպես «ցավ», որը վտանգ է պարունակում: Սակայն ուղեղը հենց ինքնին ցավը չի զգում, քանի որ ցավային ընկալիչներ չունի: Իսկ եթե ցավում է Ձեր գլուխը, ապա ցավը, ըստ էության, գալիս է ուղեղը շրջապատող թաղանթից՝ շարակցական հյուսվածքից, որը գտնվում է գլխի մաշկի տակ:
2. Եթե Դուք կորցնում եք լյարդի մի մասը, ապա այն նորից վերականգնվում է
Լյարդը միակ ներքին օրգանն է, որը ռեգեներատիվ հնարավորություններ ունի: Եթե վնասվում է դրա որևէ մասը, ապա այն վերականգնվում է: Լյարդի միայն 25%-ը բավական է, որ նա հետագայում նորից վերականգնվի: Սակայն կաթնասունների մոտ ռեգեներացիան արվում է մասնակի, այսինքն՝ լյարդը վերականգնում է իր գործառույթն ու զանգվածը, սակայն ոչ առաջնային վիճակի նման:
3. Ստամոքսաթթուն կարող է քայքայել ածելին
Ստամոքսը մարսում է ուտելիքը, սակայն, միևնույն ժամանակ, գործ ունի «թշնամիների» հետ, որոնք հայտնվում են նրա մեջ: Ստամոքսաթթուն կազմված է աղաթթվից, կալիումի քլորիդից և նատրիումի քլորիդից: Այս խառնուրդը ոչնչացնում է մանրէներին և ակտիվացնում է մարսողական ֆերմենտները: Գիտնականները փորձ են կատարել՝ ածելին դնելով ստամոքսաթթվի մեջ: 24 ժամ անց ածելու շեղբերը կորցրել են իրենց նախնական զանգվածի 37%-ը և ավելի փխրուն են դարձել:
4. Մեր արցունքները տարբեր կառուցվածք են ունենում՝ կախված լացի պատճառից
Մենք երեք տեսակի արցունքներ ենք արտադրում: Առաջին տեսակն ուղղակի խոնավեցնում է աչքերը: Գրգռող արցունքներն առաջանում են արտաքին գործոններից կախված՝ երբ սոխ եք մաքրում, աչքերը վառ լույսի են հանդիպում և այլն: Էմոցիոնալ արցունքները զգացմունքների արդյունք են՝ և՛ դրական, և՛ բացասական: Այս երեք տեսակները տարբեր կառուցվածքներ ունեն: Օրինակ՝ առաջին տեսակը պարունակում է յուղեր, աղ, հեղուկներ և հակաբակտերիալ տարրեր, իսկ էմոցիոնալ արցունքի բաղադրության մեջ մտնում են սպիտակուցային հորմոններ:
5. Վտանգավոր կամ սթրեսային իրավիճակում արյունը խտանում է
Այսպիսի իրավիճակներում մեր օրգանիզմում սկսվում են պաշտպանողական ռեակցիաները, որոնցից մեկն էլ արյան խտացումն է: Սա նրա համար է, որ պոտենցիալ ֆիզիկական տրավման ավելի թեթև լինի մարդու համար: Ի դեպ, երբ արյունը խտանում է, այն հանգեցնում է սրտային կաթվածի: