Թրամփ․ ՄԱԿ ԱԽ-ն պետք է պատրաստ լինի նոր պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ
INTERNATIONAL NEWSՄԱԿ ԱԽ-ն պետք է պատրաստ լինի նոր պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ՝ Փհենյանի հրթիռային ու միջուկային ծրագրերի շուրջ լարվածության աճի համատեքստում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ ԱԽ ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ, հայտնում է Reuters-ը։
«Հյուսիսային Կորեայի հարցում ստատուս- քվոն անընդունելի է, ու ՄԱԿ ԱԽ-ն պետք է պատրաստ լինի լրացուցիչ խիստ պատժամիջոցներ ձեռնարկել՝ Փհենյանի հրթիռային ու միջուկային ծրագրերի կապակցությամբ»,- նշել է նա։ Թրամփի խոսքով, սա աշխարհի համար իրական սպառնալիք է՝ «անկախ նրանից՝ ուզում ենք խոսել այդ մասին, թե ոչ»։ «Հյուսիսային Կորեան մեծ խնդիր է աշխարհի համար ու մենք պետք է լուծենք այն»,- համարում է Թրամփը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



