Մարին Լը Պենը ժամանակավորապես լքում է «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարի պաշտոնը
INTERNATIONAL NEWSՄարին Լը Պենը ժամանակավորապես լքում է «Ազգային ճակատ» աջ պոպուլիստական կուսակցության ղեկավարի պաշտոնը։ Այս մասին հայտնել է նա ապրիլի 24-ին ։ Նա իր այս որոշումը բացատրել է նրանով, որ չի ուզում լինել որոշակի կուսակցությունից առաջադրված թեկնածու։ Դրանով իսկ Լը Պենը մտադիր է իր կողմը գրավել ընտրողների ավելի մեծ շրջանակ։ «Ես այլեւ «Ազգային ճակատի» ղեկավարը չեմ, այլ նախագահի թեկնածու»,-ասել է նա հեռուստաեթերում, փոխանցում է DW –ն։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով հաղթել է «Առաջ» անկախ շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը՝ ստանալով ձայների 24․01 տոկոսը, իսկ Լը Պենը ստացել է 21․3 տոկոս։ Այսպիսով այս երկու թեկնածուները անցե լ են երկրորդ փուլ, որը կկայանա մայիսի 7-ին։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



