Արդի քաղաքականության մեջ «կանոններ այլեւս չկան». Լավրով
INTERNATIONAL NEWS Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում Է, որ այժմ միջազգային հարաբերություններում իրադրությունն ավելի ծանր Է, քան «սառը պատերազմի» ամենաթեժ պահին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Անտարակույս, այժմ իրադրությունն ավելի ծանր Է…Այն ժամանակ գոյություն ունեին երկու կայսրություններ՝ Արեւմտյան եւ Խորհրդային, որոնցից յուրաքանչյուրը հակառակորդի դեմ հակամարտություններ Էր հրահրում երրորդ երկրների տարածքում: Բայց ոչ երբեք իր սահմաններին եւ երբեք ուղղակիորեն: Նույնիսկ հրապարակային հռետորաբանությունն Էր ավելի մեղմ: Այն ժամանակ երկու ճամբարներն Էլ չԷին անցնում թույլատրելիի սահմանները: Այսօր ոչ մի կարգի կանոններ այլես չկան»,- մեջբերում Է նախարարի խոսքը Esquire հանդեսը:
Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատմել Է, որ իրեն եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին հաջողվում Է կարգավորել հարաբերությունները, եւ նշել Է, որ ինքը «եթե ոչ մտերմական, ապա լավ հարաբերություններ» Է ունեցել բոլոր պետքարտուղարների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



