Չինաստանում կայծակը հարվածել Է հեռուստահաղորդավարին ուղիղ եթերի ժամանակ
INTERNATIONAL NEWSՉինաստանի Dalian TV հեռուստաալիքի հաղորդավարին կայծակն Է հարվածել ուղիղ եթերի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է South China Morning Post թերթը:
Միջադեպը տեղի Է ունեցել, երբ Լու Սյաոդունը փողոցում կանգնած պատմում Էր եղանակի կանխատեսման մասին: Այդ պահին քաղաքում ամպրոպ Է եղել:
Տեսագրության մեջ, որը YouTube-ում հրապարակել Է «Ժենմին ժիբաո» թերթը, պայծառ բռնկում Է երեւում եթերի պահին, ինչից հետո հաղորդավարը ճչում Է եւ դեն նետում հովանոցը, որին, ենթադրաբար, հարվածել Է կայծակը:
«Ձեռքս թմրեց, ես Էլեկտրականության պես դեղին կայծեր տեսա ձեռքիս եւ հովանոցի բռնակի վրա»,- մեջբերում Է անում հաղորդավարի խոսքից South China Morning Post թերթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



