Ունեւոր եվրոպացիները մեկ օրում հարստացել են 27 մլրդ դոլարով
SOCIETYԱմենահարուստ եվրոպացիները Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքների հայտարարումից հետո իրենց կարողությունն ավելացրել են 27,5 մլրդ դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը:
Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ Եվրոպայի ֆոնդային շուկաների ցուցանիշներն ապրիլի 24-ին աճել են մինչեւ 17 ամսվա առավելագույն մեծություն: Դա ինդեքսի եվրոպացի մասնակիցներին 2,6 տոկոսով կապիտալների ավելացում Է բերել:
Կարողության առավել մեծ աճով աչքի Է ընկել իսպանացի ռեթեյլեր Ամանսիո Օրտեգան. օրվա ընթացքում նրա կապիտալն ավելացել Է 2,7 մլրդ դոլարով:
Ապրիլի 23-ին Ֆրանսիայում տեղի Է ունեցել նախագահական ընտրությունների առաջին փուլը: Երկրորդ փուլ (կայանալու Է մայիսի 7-ին) են անցել «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը եւ «Հառաջ» շարժման ղեկավար Էմանուել Մակրոնը: Ավելի վաղ ներդրողները երկյուղում Էին, որ ընտրությունների երկրորդ փուլ կանցնեն երկու եվրոսկեպտիկները՝ լե Պենը եւ ծայրահեղ ձախ թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը: Երկու թեկնածուներն Էլ խոստացել են հանրաքվեի դնել Եվրամիությանը Ֆրանսիայի անդամակցության հարցը, ինչը երկյուղներ Էր առաջացրել այսպես կոչված Frex it-ի կապակցությամբ:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Planning your trip from a scratch: tips from IDBank
3
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
4
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market
5
Unibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers



