Արվեստի գործերի առցանց-վաճառքներն աճել են 15 տոկոսով՝ մինչեւ 3,75 մլրդ դոլար
CULTUREԱրվեստի գործերի առցանց-վաճառքների ծավալը 2016 թվականին աճել Է 15 տոկոսով եւ կազմել Է 3,75 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Hiscox ընկերության հաշվետվության մեջ: Այսպիսով, արվեստի գործերի շուկայում առցանց-վաճառքիների բաժինը մեկ տարի առաջվա 7,4 տոկոսից աճել Է մինչեւ 8,4 տոկոս:
Աշխարհի խոշորագույն աճուրդային տները՝ Sotheby՚s-ը, Christie՚s-ը եւ Heritage Auction-ը, անցյալ տարի իրենց առցանց-խանութների միջոցով վաճառել են 720 մլն դոլար գումարի արվեստի ստեղծագործություններ: Sotheby՚s-ը վաճառքների աճ Է գրանցել 84 տոկոսով:
Դրա հետ մեկտեղ նշվում Է, որ հավաքորդները դեռեւս զգուշանում են առանձնապես թանկարժեք առարկաներ ձեռք բերել Համացանցի միջոցով. գործարքների ճնշող մեծամասնության գումարը չի գերազանցում 5 հազար դոլարը:
Փորձագետների գնահատումներով՝ ինտերնետ-խանութների միջոցով նկարների, քանդակների եւ այլ ստեղծագործությունների վաճառքները կարող են 9,14 մլրդ դոլարի հասնել արդեն չորս տարի հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
2
Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
5
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network upd...



