Օբաման Ուոլ սթրիթում ելույթի համար 400 հազար դոլարի չափով հոնորար Է պահանջել. Fox
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման համաձայնել Է 400 հազար դոլարի դիմաց սեպտեմբերին ելույթ ունենալ Նյու Յորքում: Դա կրկնակի ավելի Է այն հոնորարի առավելագույն չափից, որն իր դասախոսությունների համար վերցնում Էր նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 24-ին հայտնել Է Fox News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Օբաման համապատասխան պարտավորագիր Է կնքել Cantor Fitzgerald ներդրումային բանկի հետ: Վերջինս սեպտեմբերին Ուոլ սթրիթի առաջատար բանկերի եւ ընկերությունների ղեկավարության համար կազմակերպում Է առողջապահության խնդիրներին նվիրված խորհրդաժողով: Նման դեպքերում հոնորարների չափերը սովորաբար չեն հայտնում, ճշտել Է Fox News-ը:
Այն հիշեցնում Է, որ երկրի 44-րդ նախագահը կառավարման ութ տարվա ընթացքում բազմիցս իրեն ներկայացրել Է որպես Ուոլ սթրիթի «պարարտ կատուների» դեմ պայքարող մարտիկ, որոնք, նրա կարծիքով՝ շատ բանով հրահրեցին 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը: Օբաման դիմակայում Էր ընչաքաղցությանը եւ անսահման հարստացմանը, սակայն այժմ չի կարողացել անդրդվելի մնալ գայթակղության հանդեպ, ընդգծել Է հեռուստաալիքը:
Հայտնի Է, որ Սպիտակ տնից հեռանալուց հետո ելույթի համար Բիլ Քլինթոնի հոնորարները 2001 – 2015 թվականներին գերազանցում Էին 200 հազար դոլարը, իսկ Ջորջ Բուշ Կրտսերինը հասնում Էին 175 հազար դոլարի: Օբաման առաջիկա չորս շաբաթներին 28 տարբեր միջոցառումներ Է պլանավորել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank’s Nor Nork branch has reopened
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
The Power of One Dram — to Mathemik NGO
4
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
5
Winter adventures continue at Myler: Idram&IDBank



