Տարոն Մարգարյան. «Եթե բանավեճի իմաստը շոուն է, ապա Երևանը ոչ թե շոուների, այլ սրտացավ և մասնագիտական կառավարման կարիք ունի »
POLITICSAravot.am-ը գրում է.
«Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ է խուսափում Երեւանի ավագանու ընտրություններում իր մրցակիցների հետ բանավեճից՝ Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Եթե բանավեճի իմաստը մեր համաքաղաքացիներին Երևանի զարգացման մեր ծրագրերի և կատարած աշխատանքի հաշվետվության ներկայացումն է, ապա ես նման ձևաչափի կարիք չունեմ մեր բնակիչներին ներկայանալու համար: Դա անում եմ այնպես, ինչպես միշտ եմ արել՝ ուղիղ շփվելով մարդկանց հետ, իրենց խնդիրները լսելով և լուծումներ առաջարկելով: Եթե բանավեճի իմաստը շոուն է, ապա Երևանը ոչ թե շոուների, այլ սրտացավ և մասնագիտական կառավարման կարիք ունի: Այստեղ մեր մրցակիցներին ոչինչով օգնել չեմ կարող»:
Այստեղ մեր մրցակիցներին ոչինչով օգնել չեմ կարող:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



