Կասիլյաս. Հույս ունեմ` Կեյլոր Նավասը կշարունակի հանդես գալ նույն ոգով
SPORT«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ ուրախ է նախկին թիմակից Կեյլոր Նավասի համար: Վերջինս ընթացիկ մրցաշրջանում փայլում է «Ռեալի» կազմում և դեռևս երկու գոլ է բաց թողել:
-Կեյլորն անհավանական վիճակագրություն ունի: Նա հրաշալի մրցաշրջան է անցկացնում: Վերջին տարիներին «Ռեալի» դարպասապահ լինելը հեշտ աշխատանք չէ, բայց Կեյլորը շատ լավ է խաղում: Հույս ունեմ` նա կշարունակի նույն ոգով, քանի որ դարպասապահի որակյալ խաղն անդրադառնում է թիմի վրա:
Ուշադրություն չեմ դարձնում տարատեսակ նյութերի և մեկնաբանությունների: Միայն կասեմ, որ ուրախ եմ «Ռեալի» ներկայիս դարպասապահի հրաշալի խաղի համար: Եթե մարզիչը խաղաժամանակ տա Կիկո Կասիլյային, կարծում եմ, նա էլ լավ հանդես կգա: «Ռեալում» իմ ժամանակն ավարտվել է, իսկ Կեյլորին ամենալավն եմ մաղթում,-Կասիլյասի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Հիշեցնենք, որ Իկեր Կասիլյասը «Ռեալից» «Պորտու» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: