Կիեւի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքը պատրաստ Է «Եվրատեսիլ-2017»-ին
INTERNATIONAL NEWS Կիեւը լիովին պատրաստ Է «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի անցկացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին հայտարարել Է Կիեւի պետական քաղաքային վարչակազմի փոխնախագահ Ալեքսեյ Ռեզնիկովը:
«Կիեւ քաղաքը լիովին պատրաստ Է «Եվրատեսիլ-2017»-ի անցկացմանը: Ինչպես մենք ասում Էինք, Կիեւը պատրաստ Էր, Կիեւը պատրաստ Է, Կիեւը պատրաստ կլինի»,- ասել Է Ռեզնիկովը մամուլի ասուլիսում:
Նա նշել Է, որ Կիեւում մետրոյի «Լեւոբերեժնայա» կայարանի շրջանում, որը գտնվում Է Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի մոտ, որտեղ կկայանա մրցույթը, ենթակառուցվածք Է պատրաստվում սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար: Բացի դրանից, տարածքը կանաչապատվում Է, փոխվում Է լուսավորությունը:
Կիեւի իշխանությունները խոստանում են, որ մրցույթի անցկացումը չի խանգարի այն շենքերի բնակիչներին, որոնք գտնվում են Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի մոտ: Նաեւ նա անհիմն Է համարել այն լուրերը, թե բնակիչները չեն կարողանա տուն հասնել կամ երեխաների հետ զբոսնել անվտանգության միջոցների պատճառով, որոնք ձեռնարկվում են «Եվրատեսիլի» կապակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



