Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Լևոն Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարին

SOCIETY

 ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլների գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ կրթական համագործակցությունը հայ-գերմանական հարաբերությունների կարևոր ուղղություններից է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարությանը՝ հայագիտության նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ միաժամանակ ընդգծելով, որ Գերմանիան Հայաստանի հուսալի գործընկերն է կրթության ոլորտում: «Հայ-գերմանական կրթական համագործակցության հիմքերն ամուր են, մենք բարձր ենք գնահատում տարիների փորձը, որ կուտակվել է այս ասպարեզում, ինչպես նաև իականացվող ծրագրերի արդյունավետությունն ու բազմազանությունը»,- նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ արդյունավետ համագործակցության հիմնվում է քաղաքակրթական արժեքների վրա:

Նախարարի խոսքով՝ տարիներ շարունակ կրթության ծրագրերի ուղղությունը միտված է եղել երկու հիմնական նպատակի՝ առաջինը գերմաներեն լեզվի զարգացումն ու տարածումն է, որն արմատավորված էր դեռևս խորհրդային տարիներին, երբ Հայաստանի տարբեր բնակավայրերի դպրոցներում գերմաներենը ուսուցանվում էր որպես հիմնական օտար լեզու և երկրորդը՝ Գերմանիայի կրթական համակարգի ներկայացվածությունն է Հայաստանում, որն ունի առավելապես քաղաքական նշանակություն: «Կրթական համագործակցությունը շատ կարևոր է նախ և առաջ գերմանացի ժողովրդի նկատմամբ Հայաստանի հասարակոթյան ունացած ընկալումների ձևավորման առումով: Մենք գերմանացի ժողովրդին ընկալում ենք իբրև պատմական անցյալն ու իրադարձությունները ազնվորեն գնահատող հասարակություն»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ մեր երկրում գերմաներենի զարգացման և տարածման տեսանկյունից լուրջ գործունեություն է ծավալում Գերմանական Ակադեմիական Փոխանակման Ծառայությունը (DAAD), որի կրթաթոշակային ծրագրերը մեծ հետաքրքրություն, շահագրգռվածություն են առաջացնում հայ երիտասարդների շրջանում, ինչպես նաև Գյոթեի ինստիտուտի ներկայացուցչությունը: 
Գերմանիայի Սաք սոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլները շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին՝ ընդունելության համար՝ նշելով, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստակամ է շարունակել կրթական ծրագրերի աջակցությունը, կարևորելով լեզվի տարածումն ու զարգացումը ինչպես հանրակրթության, այնպես էլ միջին մասնագիտական կրթության ասպարեզում: Նախարարի խոսքով՝ Գերմանիայում տնտեսությունն և աշխատաշուկան հիմնվում են ՄԿՈՒ ոլորտի վրա և իրենք, որպես փոփոխությունների ավելի մեծ փորձ ունեցող երկիր կարևորում են այդ ուղղությամբ զարգացումը:
Հանդի պման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Բոլոնիայի գործընթացին, Եվրոպական կրթական տարածքի ընդհանրական խնդիրներին, միջդպրոցական կապերի ամրապնդմանը և հայ-գերմանական կրթական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի:

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe