Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեր ազգին հատուկ է՝ պարապ նստել տանն ու սպասել, թե Անչոկը ե՞րբ է լուսանկար հրապարակելու. մոդելը հակադարձում է իրեն քննադատողներին

PHOTO
Life.panorama.am-ը գրում է
 
Սկանդալային մոդել ու դիզայներ Անչոկը դարձյալ քննադատությունների թիրախում է հայտնվել: Նա նախօրին հրապարակել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում արված ֆոտոշարք, որում կրում էր իր մոդելավորած զգեստը: Սոցցանցի օգտատերերը մոդելին սկսեցին մեղադրել հուշահամալիրը ժամանցի վայր վերածելու, սգո օրը սեփական PR-ով զբաղվելու մեջ:  
 
 
 
 
«Այդ լուսանկարներս սկսեցին կրկին քննադատել, ինչպես իմ գրեթե բոլոր նկարները, մասնավորապես նշվում էր, թե ես իմ մոդելավորած հագուստն եմ գովազդել այդ նկարներում: Ցավում եմ, որ մարդիկ չեն հասկանում, որ եթե անգամ հագուստ էի գովազդում, ապա դա հայկական արտադրության էր, ոչ թե թուրքական, որոնք հիմնականում կրում են հենց այդ նույն քննադատողները»,- Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց Անչոկը:
 
Նա զարմանք հայտենեց, թե «ինչպես կարող է թուրքական հագուստ հագնող, սնունդ ուտող, երաժշտություն լսող մարդը որոշի, որ իրավունք ունի քննադատել դիմացինին»: 
 
«Վերջերս մեծ ալիք բարձրացրեց նաև Թուրքիայում արված իմ լուսանկարները, որոնք շատերը վերագրեցին՝ որպես հանգստի լուսանկարներ: Հրապարակավ ասեմ՝ ես Թուրքիա էի մեկնել իմ բիզնեսի հարցերով՝ կտորեղեն պետք է գնեի, քանի որ Հայաստանում չկա տեքստիլի արտադրություն, հակառակ դեպքում բոլորս էլ այստեղից կգնեինք: Դիզայներները սովորաբար կամ Թուրքիայից, կամ Չինաստանից են կտորներ բերում, ու քանի որ Չինաստան մեկնելը ավելի դժվար է, մեծ մասը մեկնում են Թուրքիա: Միաժամանակ ասեմ, որ Թուրքիայում հանգստի մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, այսօր հայերի 90 տոկոսը Անթալիայում է հանգստանում, բայց քննադատում են մյուսներին»,-հավելեց նա:
 
Հակադարձելով քննադատողներին՝ Անչոկը սոցցացի իր էջում հրապարակել էր ՀՀԿ կանանց՝ Ցեղասպանության հուշահամալիրում արված լուսանկարը՝ գրելով. «Մի քանի վայրկյան նայեք այս նկարին ու, կարծում եմ, կհասկանաք՝ իրականում ո՞ւմ է պետք քննադատել: Ահա, թե ինչպես է սգում ավագ սերունդը մեր ազգի ցավը: Համոզված եմ, ձեզանից շատ շատերը նույնպես դեմքի այս արտահայտությամբ են այցելում հուշահամալիր»: Անդրադառնալով այդ քայլին, վերջինս նկատեց. «Ես որոշեցի նման գրառում կատարել ու այդ լուսանկարը հրապարակել՝ ցուցադրելով ինձնից ավագների պահվածքը հուշահամալիրի բակում: Իմ էությանը համապատասխան չէ այն, որ ես մատնանշեմ, թե ում է պետք իրականում քննադատել, պարզապես այդ քայլին գնացի, որովհետև իմ մասին վատ մեկնաբանությունների չափն արդեն անցել էին»:
 
Նա նաև հավելեց, թե իր անձին ուղղված քննադատությունից սովորաբար չի նեղսրտում. «Սա հազվադեպ երևույթ էր, որ որոշեցի մատնանշել, թե իրականում ում պետք է քննադատել: Սովորաբար ես իմ հասցեին հնչած քննադատություններից չեմ նեղվում, ավելին՝ իմ մեկնաբանությունների շատ քիչ մասն եմ ընթերցում: Երբ ընտրել եմ այս ուղին, արդեն պատրաստ էի ու նորմալ էի վերաբերվում մարդկանց խիստ մեկնաբանություններին: Մեր ազգին հատուկ է՝ պարապ նստել տանն ու սպասել, թե Անչոկը ե՞րբ է մի լուսանկար հրապարակելու, որ քննադատեն, և առավել ևս դա անեն կեղծ էջերով»:
Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor