Սովորեք ճիշտ լվանալ դեմքը
LIFEՄոտենում են ամառվա շոգ օրերը, ուստի անհրաժեշտ է իմանալ դեմքը ճիշտ լվանալու կանոնները: Պարզվում է շոգին դեմքը սառը ջրով լվանալը վնասակար է։ Այդ դեպքում ավելի ճիշտ է գոլ ջրով և առանց օճառի լվացվելը։ Խորհուրդ չի տրվում դեմքը սուզել մեծ քանակությամբ ջրի թասի մեջ։
Պետք չէ դեմքը շատ հաճախ, օրվա մեջ մի քանի անգամ լվանալ. առավոտյան և երեկոյան լացվելը միանգամայն բավական է: Խորհուրդ չի տրվում լվացվելուց անմիջապես հետո տնից դուրս գալ, քանի որ թարմ օրդը կչորացնի մաշկը և կսկսվի մաշկի թեփոտում։ Միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում է կարելի դեմքը լվանալ օժառով, իս րա փոխարեն կարող եք օգտագործել թուրմեր և եփուկներ։
Իհարկե, կեղտն եւ փոշին ամբողջովին հնարավոր չէ մաքրել, սակայն մաշկի տարբեր տեսակներ ունեցող մարդկանց առաջարկվում ենք որոշակի միջոցներ։
-
Նորմալ դեպքում խորհուրդ է տրվում լվացվել օրական 1 անգամ՝ այն էլ առավոտյան։Նախընտրելի է, որ ջուրը լինի փափուկ, իսկ օճառը՝բարձրորակ։
-
Չոր մաշկը շատ զգայուն է օճառի ու ջրի նկատմամբ, ուստի այս տեսակի մաշկ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում օճառով լվացվել շաբաթական միայն մեկ անգամ։
-
Յուղոտ մաշկ ունեցողների համար օճառն ու ջուրը հիանալի միջոցներ են։ Այս տեսակի մաշկ ունեցող մարդիկ կարող են օրական 2-3 անգամ օճառով լվացվել։ Իսկ յուղայնությունից ազատվելու համար 1լ. ջրի մեջ կարելի է 1-2 թեյի գդալ սոդա կամ բորակ ավելացնել։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: