Ֆեյխոայի բացառիկ օգտակար հատկությունների մասին
PHOTOՄերձարևադարձային այս համեղ և շատ օգտակար պտուղը հասունանում է նոյեմբեր-դեկտեմեր ամիսներին: Հասած միրգը շատ համեղ է և ունի ելակի, անանասի և արմավի բուրմունք: Ամենաակնհայտ դրական հատկությունը բնականաբար յոդի պարունակությունն է: Ֆեյխոան չափազանց օգտակար է ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների կանխարգելման, աթերոսկլերոզի, ինչպես նաև աղեստամոքսային գեղձի որոշ հիվանդությունների դեպքում:
Ֆեյխոան խորհուրդ է տրվում օգտագործել նաև որպես ընդհանուր ամրացնող ու կազդուրող մթերք:
Ֆեյխոան հասած վիճակում գնել հնարավոր չէ, քանի որ այդ վիճակում այն անփոխադրելի է: Սակայն քաղելուց հետո, պիդն ֆեյխոան որոշ ժամանակ անց հասունանում և փափկում է: Ֆեյխոան հարուստ է մանրաթելերով, պեկտինով, սախարոզայով և C վիտամինով: Այն նշանակում են նաև հիպովիտամինոզի, ավիտամինոզի, աթերոսկլերոզի, գաստրիտի և աղեստմոքսային հիվանդությունների դեպքում:
Օգտակար է նաև պտղի կեղևը, սակայն բավականին տտիպ համ ունի և բոլորին չէ, որ կարող է դուր գալ: Այդ իսկ պատճառով` այն հաճախ օգտագործում են չորացրած և եփած վիճակում:
Ֆեյխոան հատկապես բարձր են գնահատում նրանում առկա յոդի բարձր պարունակության համար: Հենց այդ պատճառով` բժիշկներն այս միրգը հաճախ նշանակում են վահանաձև գեղձի որոշ հիվանդությունների դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: