Բաժանեք սոխը 4 մասի և դրեք տանը. Ահա՝ ինչու
LIFEԼife.panorama.am-ը գրում է.
Ողջ աշխարհում մարդիկ սոխն օգտագործում են տարատեսակ ճաշատեսակներ պատրաստելու համար։ Սակայն կան բազմաթիվ գիտական ապացույցներ, թե սոխն ինչպիսի հատկություններ ունի, որոնք կարող են բարելավել առողջությունը։
Սոխը կարող է օգնել պայքարել գրիպի դեմ
Հազարավոր տարիներ ի վեր հայտնի է, որ սոխը կարող է օգնել պայքարել գրիպի դեմ։ Չինական բժշկության մեջ այն կիրառվում է որպես ուժեղ բուժիչ միջոց։ Անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է ընդունում, որ սոխը կարող է օգնել բրոնխիտի, հազի և շնչառական վարակների ժամանակ։
Վերոնշյալ հիվանդությունների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ընդամենը սոխը կտրել 4 մասի և դնել տանը։ Սոխը կարողանում է կլանել օդում գտնվող հարուցիչները և կանխում է դրանց հայտնվելը օրգանիզմում։
Սոխի մեջ առկա ծծմբային միացությունները, եթերային նյութերը՝ ֆիտոնցիդները ունենբակտերիաներ ոչնչացնելու բարձր հատկություն։ Ապացուցված է, որ սոխի հյութի մեջ մի քանի րոպեում կարող են ոչնչանալ տիֆի, դիզենտերիայի, դիֆթերիայի և այլ հիվանդաբեր բակտերիաներ։
Սոխի մեջ առկա սուլֆօքսիդները արդյունավետ են սրտի հիվանդությունների և քաղցկեղի կանխման համար։ Այն նաև բարելավում է իմունային համակարգը, որն էլ հաջողությամբ պայքարում է տարբեր հիվանդությունների դեմ։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



