ԹԵՍՏ. Այս հանելուկը չի կարող լուծել անգամ համակարգիչը, իսկ ձեզ կհաջողվի՞
LIFEBlogNews-ը գրում է.
Մենք ապրում են «խելացի» տեխնոլոգիաների դարաշրջանում, սակայն ինչ ուզում է լինի, մարդն ավելի խելացի է մնում: Չե՞ք հավատում:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում մի հանելուկ, որը չի կարող լուծել համակարգիչը: Առաջարկում ենք փորձել ձեր ուժերը:
Քանի՞ տարեկան է 3 քույրերից յուրաքանչյուրը, եթե՝
- Բազմապատկելով նրանց տարիքները կստանանք 36
- Գումարելով նրանց տարիքները կստանանք 13
- Քույրերից մեծը շիկահեր է
Ահա լուծումը
Քանի որ բազմապատկելով նրանց տարիքները ստանում ենք 36, ապա ճիշտ է հետևյալ թվային համադրություններից մեկը
36 = 2 × 3 × 6, գումարը՝ 11
36 = 2 × 2 × 9, գումարը՝ 13
36 = 4 × 9 × 1, գումարը՝ 14
36 = 4 × 3 × 3, գումարը՝ 10
36 = 18 × 2 × 1, գումարը՝ 21
36 = 12 × 3 × 1, գումարը՝ 16
36 = 6 × 6 × 1, գումարը՝ 13
36 = 36 × 1 × 1, գումարը՝ 38
Քանի որ տարիքների գումարը 13 է, բացառման կարգով մնում է 2 տարբերակ՝ 2 + 2 + 9 = 13 և 6 + 6 + 1 = 13:
Այստեղ մեզ օգնության է գալիս այն փաստը, որ քույրերից մեծը շիկահեր է, հետևաբար նա մեկն է և չունի երկվորյակ: Ուստի ճիշտ պատասխանն է՝ 9, 2, 2: