«Վեցյակը» եւ Իրանը հավաստել են իրանական ատոմի շուրջը գործարքի իրագործումը շարունակելու մտադրությունը
INTERNATIONAL NEWS Իրանական միջուկային ծրագրի շուրջը գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրագործման համատեղ հանձնաժողովի մասնակիցները հավաստել են այդ համաձայնագրի շրջանակներում իրենց պարտավորությունների կատարման հանձնառությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իրանի եւ միջազգային միջնորդներնի «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշատական անդամները եւ Գերմանիան) քաղտնօրենների մակարդակով բանակցությունները կայացել են Ավստրիայի մայրաքաղաքում՝ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի ներկայությամբ, որը նիստը նախագահել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հանձնարարությամբ:
«Վեցյակը» նաեւ հավաստել Է միջազգային առեւտրատնտեսական փոխգործակցությանը եւ ֆինանսական ոլորտում համագործակցությանը Թեհրանի լիակատար մասնակցության ապահովման հանձնառությունը:
Միեւնույն ժամանակ Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին ասել Է, որ հանդիպմանը քննարկվել Է Թեհրանի կողմից ուրանի խտանյութի գնման հնարավորությունն՝ այն գազի վերամշակելու համար, սակայն մասնակիցներն առայժմ միասնական կարծիքի չեն հանգել այդ կետի շուրջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



