Դատարանն արգելափակել Է Թրամփի՝ «ապաստարան-քաղաքների» ֆինանսավորման հրամանագիրը
INTERNATIONAL NEWS Սան Ֆրանցիսկոյի ֆեդերալ դատավորն արգելափակել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որի համաձայն այսպես կոչված ապաստարան-քաղաքները, որոնք թաքցնում են անօրինական միգրանտների, պետք Է զրկվեն բյուջետային ֆինանսավորումից: Դատավոր Ուիլյամ Օրիքը նախագահի հրամանագիրը որակել Է հակասահմանադրական, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Թրամփի հրամանագիրը վիճարկել են Սան Ֆրանցիսկոյի եւ Սանտա Կլարայի օկրուգների մունիցիպալիտետները: Նրանք վկայակոչել են այն պարագան, որ ԱՄՆ-ի Սահմանադրության համաձայն՝ նախագահն իրավունք չունի այս կամ այլ կանոնները սահմանել քաղաքների կամ մունիցիպալ կազմավորումների տարածքում, իսկ ներգաղթյալների հետ վարվելու կանոնները գտնվում են տեղական իշխանությունների տնօրինության ներքո:
«Ապաստարան-քաղաքներն» ԱՄՆ-ում առաջին անգամ հայտնվել են 1970-ական թվականներին: Այժմ երկրում կան ավելի քան 300 նման քաղաքներ, որոնց տեղական իշխանությունները հրաժարվում են ֆեդերալ իշխանություններին հայտնել բնակիչների ներգաղթային կարգավիճակի մասին:
Թրամփն «ապաստարան-քաղաքների» ֆեդերալ ֆինանսավորման սահմանափակման հրամանագիրն ստորագրել Է հունվարի վերջին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



