Ադրբեջանը գնդակոծել է Բաղանիսի ուղղությամբ
SOCIETYՏավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչները հայտնեցին,որ ապրիլի 25-ին ժամը 17.45-ից մինչ այժմ ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից կրակ է բացել միջպետական ավտոճանապարհի վրա:
Ժամը 18. 20-ի դրությամբ գնդակոծությունը շարունակվում է: Վարորդները միջպետական ճանապարհի սահմանամերձ, վտանգավոր հատվածը անցնում են մեծ արագությամբ, որպեսզի ադրբեջանական գնդակների թիրախ չդառնան: Շատ մեքենաների վարորդներ անվտանգության նկատառումներով Ոսկեպար-Բաղանիս հատվածն անցնում են սահմանագոտին շրջանցող ավտոճանապարհով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



