Դժբախտ դեպք Բարձրավանում. 64-ամյա գյուղացին ընկել է ընկուզենուց ու տեղում մահացել
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 18.21-ին տեղեկություն է ստացվել, որ 64-ամյա Ա. Հ.-ն Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի մոտակա ձորում ընկուզենուց ընկել է եւ տեղում մահացել:
Կապ է հաստատվել Բարձրավանի գյուղապետի հետ, ով տեղեկացրել է, որ ձորից դիակի դուրս բերման աշխատանքներն իրականացնելու համար վերոնշյալ տարածքը դժվարանցանելի է եւ եղանակը անբարենպաստ, հետեւաբար ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայր է մեկնելու հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան: Գորիսի ՈԲ երկու աշխատակից դեպքի վայրի մոտակայքում ողջ գիշերն իրականացնելու են դիակի պահպանություն:
Որոշում է ընդունվել Ա. Հ.-ի դին դուրս բերելու համար վաղ առավոտյան դեպքի վայր ուղարկել մեկ մարտական հաշվարկ:
Հոկտեմբերի 6-ին, ժամը 05.40-ին դեպքի վայր է մեկնել Գորիսի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



