Uber-ը հայտարարել Է թռչող փոխադրամիջոց ստեղծելու պլանների մասին
SOCIETYUber ընկերությունը, որը մասնագիտացած Է տաքսիների առցանց պատվերների բնագավառում, հայտարարել Է մինչեւ 2020 թվականը թռչող փոխադրամիջոցի աշխատանքային մոդել ներկայացնելու պլանների մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով USA Today-ին:
«Քաղաքային ավիացիան բնական հաջորդ քայլն Է Uber-ի համար»,- նշել Է արտադրանքի գծով գլխավոր ներկայացուցիչ Ջեֆ Հոլդենը:
Նա հավելել Է, որ ընկերությունը ձգտել Է մարդկանց տալ ավելի շատ ազատ ժամանակ, ինչպես նաեւ նվազեցնել ճանապարհների բեռնվածությունը եւ շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը: Այս առնչությամբ Uber-ն աշխատում Է, որպեսզի «Սեղմիր կոճակն, ստացիր թռիչք» ընտրության հնարավորությունն իրականություն դառնա, նշել Է Հոլդենը:
Ընկերությունը փոխադրամիջոցի նոր մոդելը պատաստում Է Դուբայում կայանալիք World Expo-2020 ցուցահանդեսի համար:
Uber տաքսիների պատվիրման առցանց ծառայությունն աշխատում Է գրեթե 70 երկրների 570 քաղաքներում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



