Զիդանը խոսել է «Ռեալ»-ն և «Բարսելոնա»-ի հնարավորությունների մասին
SPORTՄադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Բարսելոնա»-ի` Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու շանսերի մասին:
«Բոլորը կարծիք հայտնելու իրավունք ունեն: Հիմա «Բարսելոնա»-ն կհաղթի առաջնությունում, իսկ «Ռեալ»-ը կմնա առանց ոչ մի բանի: Բայց ես գիտեմ, որ դա այդպես չէ: Մենք մտածում ենք միայն «Դեպորտիվո»-ի դեմ առաջիկա խաղի մասին: Ես միայն խնդրում եմ իմ ֆուտբոլիստներին շարունակել անել այն, ինչ մինչ այս անում էին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Զիդանը:
«Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն Իսպանիայի առաջնության 32-րդ տուրից հետո ունեն 75-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



