Անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ են տրամադրվել մի շարք կազմակերպությունների
PHOTOԵրևան քաղաքի ավագանին հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկել և հաստատել է Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Հանրապետության փողոցի հ.32 հասցեում գտնվող 130.9քմ մակերեսով տարածքը մինչև 2020թ. հունիսի 30-ը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հուշարձանների և պատմական վայրերի պահպանության միջազգային խորհրդի Հայաստանի ազգային հանձնաժողով» /ԻԿՈՄՈՍ/Հայաստան/, «Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնություն» և «Վասպուրական» հայրենակցական» հասարակական կազմակերպություններին: Նշվել է, որ տվյալ տարածքը ավագանու դեռևս 2014 թվականի համապատասխան որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով 3 տարի ժամկետով արդեն տրամադրել էր նշված կազմակերպություններին:
Ավագանու այլ որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ են տրամադրվել նաև «Նորաստղ» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ-ին և հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությունն ապահովող «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն