Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Էժանագին փիառով չեմ զբաղվում. Նարեկ Մակարյանն՝ ԱՄՆ-ում բնակվելու և իր անվան հետ կապված սկանդալի մասին

LIFE
Life.panorama.am-ը գրում է
 
Life.panorama.am-ի զրուցակիցն է երգիչ, դերասան Նարեկ Մակարյանն, ով վերջին ամիսներին գտնվում է ԱՄՆ-ում: 
 
-Նարեկ, ամիսներ առաջ մեկնեցիք ԱՄՆ ընդամենը մեկ ամսով, եւ արդեն երկար ժամանակ է, ինչ Միացյալ նահանգները Ձեզ «չեն թողնում» վերադառնալ: Որո՞նք են չվերադառնալու պատճառները եւ ե՞րբ սպասենք ձեզ Երեւանում:
 
- Դեռ երեք ամիս չկա, ինչ ԱՄՆ-ում եմ: Վերադարձս հետաձգվեց, քանի որ գործնական առաջարկներ եղան: Կարծում եմ՝ դեռ երկու ամիս էլ Միացյալ նահանգներն ինձ բաց չեն թողնի:
 
-Գուցե թաքուն մտքե՞ր ունեք այդտեղ վերջնականապես հաստատվելու: Շատերն են խոստանում հեռանալ 1-2 ամսով, ու այլեւս չեն վերադառնում:
 
- Ես շատերի փոխարեն պատասխան տալ չեմ կարող: Ինչ վերաբերվում է ինձ, ապա միշտ էլ ասել եմ, որ երբեք չգիտես, թե կյանքն ու հանգամանքները, ո՞ր ուղղությամբ մարդու կտանեն: Այս պահի դրությամբ, այստեղի գործերն ավարտելուն պես, պատրաստվում եմ վերադառնալ Հայաստան:
 
-Ի սկզբանե  ԱՄՆ էիք գնացել ծրագրերի պատճառով, կպատմե՞ք, թե այս ընթացքում ինչե՞ր եք հասցրել իրականացնել եւ ի՞նչ ծրագրեր դեռ ունեք: 
 
- Մի քանի ծրագրերի եմ մասնակցել: Հիմա դեռեւս տեսահոլովակիս նկարահանման հարցերով եմ զբաղվում, ինչպես նաեւ, բազմաթիվ ելույթներ եմ ունեցել: Ապրիլի 20-ին կայացավ Մարտին Ահարոնյանին հեղինակային համերգը, որին ես էլ եմ մասնակցեցի, ինչպես նաեւ, հրավեր էի տացել Գլենդելի քաղաքապետարանի կողմից՝ մասնակցելու ապրիլի 24-ին կայանալիք ծրագրին՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին: Սա ամենախոշոր ամենամյա ծրագրերից է, եւ ինձ համար մեծ պատիվ էր դրան մասնակցելը: Ի դեպ՝ այդ օրը ելույթ ունեցանք ես ու կենդանի լեգենդ Հարութ Փամբուկչյանը:
 
-Նարեկ, ինչպես գիտենք, այդտեղ եւս բավականին զարգացել է հայկական ֆիլմարտադրությունը եւ հատկապես սերիալային արտադրությունը: Գուցե որպես դերասա՞ն էլ այդտեղ Ձեզ փորձեք:
 
- Որպես դերասան հանդես գալու առաջարկներ ունեցա, բայց ստիպված էի մերժել, քանի որ ընդունելու դեպքում ավելի երկար պիտի մնայի ԱՄՆ-ում: Իսկ ես արդեն հազիվ եմ կարոտին դիմանում:
 
-Իհարկե, յուրաքանչյուր արտիստի համար երազանք է հայտվել ամերիկյան շոու բիզնես, բայց ինչպես փորձն է ցույց տվել, անհնարին ոչինչ չկա: Մտքեր ունե՞ք այդ ասպաեզրում եւս քայլեր անել:
 
- Ինչու ոչ: Ես չեմ ուզում ինքնագովեստով զբաղվել, եւ նույնիսկ ավելորդ է ասելը, որ ես իմ կատարողական արվեստի վրա վստահ եմ, պարզապես ինչ-որ կերպ նման հնարավորություն պիտի ընձեռնվի: Այդ ուղղությամբ ինքս չեմ աշխատել, բայց երեւի պետք է մտածել: Կյանքում ամենակարեւորը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելն է: 
 
-Ձեր լուսանկարներին հետեւլով՝ հասկանալի է դառնում, որ հայկական շոու բիզնեսի շատ ներկայացուցիչների հետ եք մտերիմ: Կպատմե՞ք այդտեղի Ձեր ընկերների, նրանց հետ շփման մասին: Հասցրե՞լ եք ինտեգրվել այդտեղի ապրելաոճին:
 
- Ապրելաոճին չեմ ինտեգրվել մի պարզ պատճառով՝ ես այստեղ չեմ բնակվում: Իհարկե, ունեմ շատ ընկերներ, կոլեգաներ: Բոլորին շատ եմ սիրում, գնահատում նրանց կամեցողությունը եւ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Գիտեք, այստեղ շատ հարցերում է հեշտ սխալվելը, մեծ երկիր է եւ դժվար ու անհնարին է ամեն ինչին տիրապետելը: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր կողքիս են եւ ինձ ուղղորդում են ամեն հարցում:
 
-Նարեկ, Հայաստանից ի՞նչը եւ ո՞ւմ եք ամենաշատը կարոտել:
 
- Հենց հարցը լսեցի, անմիջապես Աշոտ Սաթյանի երգն անցավ մտքովս՝ «Թռչեի մտքով տուն, ուր իմ մայրն է արթուն»: Մորս եմ անսահման կարոտել, այդ կարոտս նկարագրելու համար բառեր չեմ գտնում: Ես իրոք սիրում եմ հայրենիքս եւ իսկապես շատ խորը կարոտ եմ զգում: Սա երկրորդ դեպքն է, որ երկար ժամանակով եմ բացակայում երկրից. Նախորսդ անգամ Մոսկվայում էի: Իրոք, դժվար է տանից հեռու լինելը:
 
-Չեմ կարող չանդրադառնալ վերջերս Ձեր եւ Քրիստինե Պեպելյանի՝ «Հավատա» երգի շուրջ սկանդալային հրապարակումներին: Թեեւ երկու կողմից էլ պատասխաններ հնչել են, այնուամենայնիվ, հետաքրքիր է նաեւ այժմ լսել Ձեր մեկնաբանությունը:
 
- Իմ պատասխանը նույնն է: Ես աշխատում եմ հեռու մնալ, այսպես կոչված, սկանդալներից: Ինչպես ասել եմ՝ երգը ոչ թե ներկայացվել է ինձ, այլ ես աշխատել եմ այդ երգի վրա, դա ձայնագրվել է եւ տեսահոլովակ է նկարահանվել: Նաեւ շեշտեմ, որ, այո, Քրիստինեն զանգահարել է ինձ այս երգի հետ կապված, բայց մեր մեջ բանակցություն չի եղել, նա ինձ միայն հայտնել է, որ տվյալ երգը վաճառվել է իրեն: Եվս մեկ անգամ նշեմ, որ էժանագին փիառով չեմ զբաղվում, դրա կարիքը չունեմ:
 
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan