Թուրքիայում Դավութօղլուի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Չանքայայի պալատում ուժային կառույցների ղեկավարների հետ անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Շուրջ 3 ժամ տևած նիստի ժամանակ քննարկվել են թուրք-սիրիական սահմանին օդային խախտումներին, Իրաքից և Սիրիայից Թուրքիային սպառնացող ահաբեկչությանը, ինչպես նաև երկրի ներսում տարվող հակաահաբեկչական պայքարին առնչվող հարցեր:
Նիստին ներկա են եղել փոխվարչապետները, ներքին գործերի և արդարադատության նախարարները, ցամաքային, օդային և ծովային ուժերի հրամանատարները, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը, ազգային հետախուզական ծառայության ղեկավարը և այլոք:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



